Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Մամուլ

Զինկոմիսարիատները ծանուցագրեր են բաժանում զինծառայություն անցած ու այդ ընթացքում կոնկրետ մասնագիտություններ ձեռք բերած քաղաքացիների

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ մայրաքաղաքի եւ մարզերի զինկոմիսարիատները ծանուցագրեր էին բաժանում զինծառայություն անցած ու այդ ընթացքում կոնկրետ մասնագիտություններ ձեռք բերած քաղաքացիներին։ Եվ սա աժիոտաժ էր առաջացրել բնակչության շրջանում։ Ծանուցագրերը բաժանվում էին ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունված «հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման հիմքով։ Համաձայն այդ որոշման` հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչեւ նոյեմբերի 22-ը:

Այս ծանուցագրերը, հատկապես վերջին օրերին գրանցված զոհերի ֆոնին, բնական անհանգստություն ու բացասական ռեակցիա են առաջացրել իրենց զավակներին առաջնագիծ ուղարկելուն դիմադրող ծնողների մոտ։ Երեւանում ծանուցագրերն ուղարկվում են փոստով, իսկ մարզերում առձեռն են հանձնում։ Ծանուցագիր բաժանողներից ոմանք անգամ հրաժարվում են այդ գործառույթն իրականացնել՝ չցանկանալով արժանանալ ծնողների անեծքին ու կշտամբանքներին։ Ծնողներից մեկը մեզ ասաց՝ թող ծանուցագիր բաժանողն ասի՝ ինքը պատասխանատո՞ւ է իր որդու համար, որ վարժանքների ավարտից հետո իր որդին ողջ-առողջ կգա-կհասնի տուն, թե՞ ոչ։ Եթե գլխով պատասխան կարող է տալ, կուղարկի իր զավակին, եթե ոչ՝ ոչ։ Իսկ ծանուցագիր բաժանողները, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չեն կարող ստանձնել։ Ծնողներին անհանգստացնում է հատկապես այն, թե արդյոք վարժանքներին մասնակցելու համար զորակոչվածներն անցնելո՞ւ են մարտական հերթապահություն կամ հնարավոր հարձակման դեպքում մասնակցելո՞ւ են, արդյոք, մարտական գործողություններին:

Պարզվեց՝ այո։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում այս հարցի կապակցությամբ ասաց. «Վարժական հավաքներին ներգրավվելուց հետո նշանակվում են համապատասխան զինվորական հաստիքներում, անցնում մարտական ներդաշնակում եւ ընդգրկվում մարտական հերթապահությունում»:

Ըստ Արամ Թորոսյանի` սա նշանակում է, որ այս ծանուցագրերով հավաքների մասնակիցները լիարժեք զինծառայողի կարգավիճակ են ստանում: «Այսինքն` ստացավ ծանուցագիրը, ներգրավվում է վարժական հավաքի, նշանակվում զինվորական հաստիքի, անցնում մարտական պատրաստության պլանով դասընթացներ, մարտական ներդաշնակում եւ ընդգրկվում մարտական հերթապահությունում»,- ասաց նա` հիշեցնելով, որ հավաքներից խուսափելն առաջացնում է քրեաիրավական պատասխանատվություն:

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նոր հարձակումներ ու լարվածություն են սպասվում հայ-ադրբեջանական սահմանին, ՊՆ-ն, փաստացի, վարժանքների անվան տակ զորակոչ է իրականացնում, եւ բացառված չէ, որ զորակոչվածները կարճ ժամանակ անց հայտնվեն մարտական գործողությունների կիզակետում։

Ի դեպ, մեզ ասացին, որ հակառակ երեւույթն էլ կա՝ որոշ տեղերում վարժական հավաքներին մեկնում են աշխատանք ու եկամուտ չունեցող անձինք, որոնք 3 ամիս ապրում են զորամասերում, գրեթե ոչինչ չեն անում եւ փող են ստանում դրա դիմաց։ Այլ արատավոր երեւույթների մասին էլ են պատմում, սակայն մենք ձեռնպահ կմնանք դրանց մասին խոսելուց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։