Ճապոնիան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը». Ճապոնիայի դեսպանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետին
Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր այցելելուց հետո Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեսպանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու վերահաստատել, որ Ճապոնիան պատրաստակամ է նպաստել խնդիրների լուծման խաղաղ կարգավորմանը։
Զրուցակիցները անդրադարձել են նաև քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։