Խաղաղության պայմանագրի մասին հակասական մտքեր. Փաշինյանը խաբել է. մաս 103. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2 օրից Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք՝ դեռ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր խաղաղության պայմանագրի մասին եւ հետո ԱԱԾ-ի շուրթերով հերքել այն: Խոսքը ՀՀ ԱԺ-ում ունեցած իր ելույթի մասին էր։
«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տեւական խաղաղություն և անվտանգություն: Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ. ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով՝ ուրախ ու հպարտ է, որ ՀՀ-ում կա թիմ, կա խորհրդարանական մեծամասնություն, որը հնարավորություն է տալիս իրեն այդ պատասխանատվությունը կրելու:
Հենց նրա այս ելույթից հետո շրջանառվեց խաղաղության պայմանագիր ասվածը, որի մասին նաեւ Փաշինյանը նշեց և ժամեր անց հերքեց՝ ասելով. «Պաշտոնապես ասում եմ՝ թուղթ չեմ ստորագրել, որովհետեւ եթե ստորագրեի, կտեղեկացնեի, եւ չեմ պատրաստվում ստորագրեմ, եւ ընդհանրապես նման խոսակցություն չկա»։ Նույն օրը ԱԱԾ-ն տարածեց մի հայտարարություն, որում ասվում էր. «Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»:
Երեկ պարզվեց, որ վաղը, երբ ԱԳ նախարարները հանդիպեն, հաշտության պայմանագրի շուրջ քննարկումներ կլինեն, հետևաբար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել ու մանիպուլացրել է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: