Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի. ՊՆ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:
Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: