Էժանագին մանիպուլյատոր Նիկոլի հերթական «կռուտիտը» (լուսանկար)
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էժանագին մանիպուլյատոր Նիկոլի հերթական «կռուտիտը»
«Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Անհողն անդրադառնալով Հայաստանի կողմից զենքի գնման գործընթացին հայտարարեց. «Ադրբեջանը հաջողություն ունի նաև մեր դաշնակիցների մասով․ վճարված գումարի ռազմական մատակարարումները չեն կատարվում Հայաստանին»:
Նիկոլ Անհողը նաև բարձրաձայնեց, որ Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարների գնումներ է արել, որի դիմաց դեռ մինչև հիմա զենքը չի մատակարարվել...
Անհասցե այս մեղադրանքներին, թե ովքե՞ր են այդ «դաշնակիցերը» միացան Նիկոլ Անհողին սպասարկող գործիք-գործիչները և ԶԼՄ-ները բացահայտ մեղադրելով այդ ամենում Ռուսաստանին...
Նիկոլի այս հայտարարությունից հետո ԶԼՄ-ներից մեկը պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ ՊՆ՝ փորձելով պարզաբանում ստանալ, թե արդյո՞ք ռուսները չեն կատարում իրենց պարտականությունները, որին ի պատասխան ՊՆ-ից պատասխանել են, որ «ՌԴ-ի հետ ռազմատեխնիկակակն համագործակցության գործընթացն իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան»:
Սակայն ինչպես և սպասվում էր, վախկոտ և մանիպուլյատոր Նիկոլը, իր գեղցի-շուստրյակի ոճով անդրադառնալով այս նույն թեմային հայտարարեց, որ «իր հայտարարության մեջ ՌԴ-ի մասին ոչինչ ասված չէ և դա չի վերաբերում այդ երկրին»:
Հարց է առաջանում՝ Եթե չէր վերաբերում, ապա Նիկոլին սպասարկողներն, այդ թվում նաև ԶԼՄ-ները երկու օր էլ ինչու՞ էին հակառուսական հիստերիա բարձրացնում, իսկ իշխանություններ էլ ծպտուն չեին հանում...
Պատասխանը շատ պարզ է...
Բայց միևնույն է ամենակրևոր հարցին Նիկոլ Արցախատուն դեռ չի պատասխանել...
Նիկո՛լ, ո՞ր երկրներին նկատի ունեիր որպես «դաշնակիցներ», որոնք մեզանից գումար են վերցրել և չեն մատակարարել զենքը...»: