Աննա Վարդապետյանի հարաբերությունները լարվել են տեղակալներից մեկի հետ. նա էլ որոշել է «պատժել» վերջինիս
Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, սրա-նրա սարքովի-կարովի քրեական գործերում քիթը խոթող, հիմա էլ Գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանն ընկել է Դատախազության հետևից:
Եկած-չեկած, որոշները իրենց կամքով, մյուսները` Աննայի կապրիզները չհանդուրժելու համար հեռացան Դատախազությունից:
Դատախազությունում «օդից» հայտնված տիկնոջ հարաբերությունները կարծես թե չեն ստացվում տեղակալների հետ:
Այսպես, NEWSPRESS.am-ի տեղեկություններով` լարվել են Վարդապետյանի և նրա տեղակալներից մեկի հարաբերությունները: Մանրախնդիր Աննան էլ որոշել է «պատժել» տեղակալին. վերջինիս մտերիմներից մեկին, որն ի դեպ կին է և աշխատում է Երևան քաղաքում` որպես դատախազ, տեղափոխել է մարզ:
Սա տիկնոջ համար կարծես ձեռագիր է դառնում. այդպես էր, օրինակ, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի պարագայում: Վարդապետյանը, Հովհաննիսյանի կամքին հակառակ ազատեց աշխատանքից և նշանակեց Զինդատախազի տեղակալ: Նա էլ, հասկանալով իր հետ գործ ունենալ չուզելու մասին ակնարկը, «աշխատեց» այդ պաշտոնում 3 օր և հեռացավ:
Մի խոսքով` խնդիրը ոչ թե բոլոր մնացածի, այլ, հավանաբար, մեկ անձի մեջ է, հատկապես որ նա է այդ` նախկինում կայացած, ներկայում քանդվող կառույցի նորեկը...
Մանրամասները` առաջիկայում: