Հայտնաբերվել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Անթալյանը. ՊՆ
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթալյանը:
Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։