Արտակարգ դեպք Արարատում․ 4 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են «Toyota Corolla» և «КамАЗ» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «КамАЗ»–ը բախվել է երկաթե արգելապատնեշին: Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորները ոստիկանության ծառայողներ են եղել: