Չինաստանի արդարադատության նախկին նախարարը մոտ 16,5 մլն դոլար կաշառք ստանալու համար դատապարտվել է մահապատժի

Ինչպես հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսություն, Չինաստանում դատարանը մահապատժի է դատապարտել ՉԺՀ արդարադատության նախկին նախարար, երկրի հանրային անվտանգության նախարարության նախկին ղեկավարի տեղակալ Ֆու Չժենհուային՝ մահապատժի երկու տարով կասեցմամբ:
Ըստ ria.ru-ի` հինգշաբթի Ջիլին նահանգի Չանչուն քաղաքի միջանկյալ ժողովրդական դատարանը հրապարակել է կոռուպցիոն հանցագործությունների գործով վճիռը։
«Ֆու Չժենհուան կաշառակերության համար դատապարտվում է մահապատժի՝ վճռի երկու տարով կասեցմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Hետաքննության տվյալներով՝ Ֆու Չժենխուան ավելի քան 117 մլն յուան (մոտ 16,5 մլն դոլար) կաշառք է ստացել։
Նշվում է, որ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել, ինչպես նաև վերադարձրել է ապօրինի ձեռք բերված դրամական միջոցները, իսկ դատարանը որոշել է, որ երկու տարի հետաձգումից հետո մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։