Ղազախստանում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն

Ժամբիլի եւ Ալմաթիի շրջաններում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն: Այս մասին հաղորդում է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
Tengrinews.kz-ի հաղորդմամբ` «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները կանցկացվեն 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը, որի համար Ղազախստան կժամանեն ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կոնտինգենտները։