ՌԴ-ն նախնական համաձայնություն է տվել Լին Թրեյսիին` ՌԴ-ում դեսպան նշանակելու հետ կապված

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը համաձայնել է Լին Թրեյսիին` Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան նշանակելուն։ Ինչպես նշում է TACC-ը՝ այս մասին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել։
«Այո, համաձայնություն են տվել։ Փաստն այն է, որ որոշ ժամանակ առաջ նրա ագրեմանն են խնդրել։ Հայտարարեցին, որ հենց նոր է առաջադրվել այս պաշտոնում»,- նշել է փոխարտգործնախարարը։
Ինչպես նշել է դիվանագետը, պետք է սպասել Սենատում Թրեյսիի թեկնածության հաստատմանը, որպեսզի հասկանանք՝ արդյոք նոր դեսպանի նշանակումից հետո երկու երկրների միջև երկխոսությունը կարող է ակտիվանալ։ Ավելի վաղ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան Gazeta.Ru-ին ասել է, որ «շատ բան կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններից», ուստի հույս ունի, որ Լին Թրեյսիի նշանակումն ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Ռուսաստանի Դաշնությունում դեսպանը կօգնի «մեղմացնել միջազգային իրավիճակը»։
Նշվում է նաև, որ մինչ այս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պատրաստվում է Ռուսաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսիին։