Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին շքերթի ժամանակ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ 2022թ․-ի աշնանը Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնելու պլանների մասին։ Այս մասին հայտնում է Mehr News-ը։
«Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում՝ այս տարվա աշնանը»,- ասել է նա։
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև Պակիստանը, Օմանը և որոշ այլ երկրներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական արտադրության «T-72S» տանկերը, որոնք ծառայում են իրանական բանակին, ստացել են երկրի կողմից մշակված օպտոէլեկտրոնային ճնշման համալիրներ։ «T-72S» տանկերն այժմ մասնակցում են լայնածավալ զորավարժություններին Իրանի կենտրոնական Նեսրաբադ քաղաքի մոտ։