Չենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Բաղերին նշել է, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով:
«Մենք հակամարտությունների և պատերազմների չենք ձգտում, սակայն չենք լռում, երբ պետք է դրանց դիմակայել»,- ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: