Ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայողին, որին նախօրեին օգնություն էին ցույց տվել
Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայող Դավիթ Գիշյանին, որին նախօրեին օգնություն են ցույց տվել և տեսանկարահանել:
Այժմ ադրբեջանցիները հանձնել են զինվորի դին։
«Որդուս Ադրբեջանը սպանված է ուղարկել է, մարմինն անձամբ եմ ճանաչել»,- հայտնել է զինվորի հայրը՝ Բարսեղ Գիշյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինծառայողի, այդ թվում՝ Դավիթ Գիշյանի: