Ադրբեջանցիները կտրել կին զինծառայողի ոտքերը, կտրել են մատները, մերկացրել են. ԳՇ պետը տեսանյութ ունի
Հանցագործություններ իրականացվել են բոլոր ուղղություններում: Այս մասին այսօր դեսպանների հետ հանդպմանն ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
Նա խոստացավ բրիֆինգի ավարտից հետո ցույց տալ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կտրել կին զինծառայողի ոտքերը, կտրել են մատները, մերկացրել են:
«Դա վայրագության վերջին աստիճանն է»,- ասաց Ասրյանը: