Մ-16 ԱԱ․ Օհանյանը հաղթել է ադրբեջանցի Թալիբովին և երկրորդն է
Ռումինիայում անցկացվող շախմատի մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը սեւ ֆիգուրներով պարտության է մատնել ադրբեջանցի Շիրօգլան Թալիբովին եւ 6,5 միավորով երկրորդ տեղում է։
Միանձնյա առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչ Թիմոտ Ռազաֆինդրատսիմանը վաստակել է 7 միավոր։