Մահացել է իսպանացի գրող Խավիեր Մարիասը

70 տարեկանում մահացել է իսպանացի գրող Խավիեր Մարիասը։ Այս մասին կիրակի օրը Twitter-ում հայտնել է Միկել Իսետան։
ABC թերթի փոխանցմամբ՝ գրողը մահացել է կիրակի օրը Մադրիդում՝ թոքաբորբի հետ կապված բարդությունների պատճառով։
Խավիեր Մարիասը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 20-ին Իսպանիայի մայրաքաղաքում՝ փիլիսոփա Յուլիան Մարիասի ընտանիքում։ 2008 թվականից դարձել է Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ։
Մարիասը բազմաթիվ մրցանակներ ունի, այդ թվում՝ Դուբլինի գրական մրցանակ, ֆրանսիական Ֆեմինա մրցանակ և այլն։