Երևանի պետական համալսարանը շատ վաղուց չի համապատասխանում որևէ չափորոշիչի, այն կմնա որպես հին շենք․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ-ի շենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն շատ վաղուց չի համապատասխանում ոչ մի չափորոշիչի՝ ո՛չ լսարանների, ո՛չ հագեցվածության, ո՛չ սանհանգույցների քանակի առումով։
«Ուսանողների թվի և զբաղեցրած տարածքի առումով ԵՊՀ-ն որևէ նորմատիվի չի համապատասխանում։ Բայց ես չեմ առաջարկում դատարկել համալսարանի շենքը։ Եթե որևէ շենք չի օգտագործվում, ապա ինչո՞ւ պետք է այն դատարկ լինի։ Պետք է ընդլայնել ԵՊՀ-ի հնարավորությունները, այդ թվում՝ Աշտարակում ակադեմիական ավան կառուցելու միջոցով»,- նշեց նախարարը։
Նա նկատեց, որ ԵՊՀ-ն կմնա որպես հին շենք։