Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտել է ելույթներն աշխարհի 2023թ. առաջնության ընտրական մրցաշարում՝ անցկացրած տասը խաղում կրելով նույնքան պարտություն։ Վերջին՝ տասներորդ խաղում մեր հավաքականը սեփական հարկի տակ մրցում էր Բելգիայի հավաքականի հետ՝ դարձյալ պարտվելով խոշոր հաշվով (0:7)։ Արդյունքում Հայաստանի հավաքականը հանգրվանեց խմբային աղյուսակի վերջին՝ 6-րդ հորիզոնականում: