Մետրոյի աշխատանքը խափանվել է. գնացքը կանգ է առել «Զորավար Անդրանիկ», այնուհետև «Հանրապետության Հրապարակ» կայարաններում
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքն այս պահին ընթանում է խափանումներով: Այս մասին ահազանգում է NEWSPRESS.am-ի թղթակիցը:
Քիչ առաջ այն կանգ է առել մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանում: Ուղևորներին ասել են, թե տեխնիկական խնդիրներ կան, ավելի ուշ կշարժվի: Կանգառը տևել է 5-10 րոպե: Գնացքը շարժվել է, ապա կրկին կանգ առել «Հանրապետության Հրապարակ» կայարանում:
Ավելի ուշ կփորձենք պարզաբանում ստանալ Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանից: