«Բավարիան» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնով
«Բավարիան» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնով։
Ինչպես հայտնում է Bild-ը, մյունխենյան ակումբը ֆուտբոլիստի եղբորը, ով հանդես է գալիս որպես նրա գործակալ, ասել է, որ Հարիին տրանսֆերի առաջարկ կանեն 2023 թվականի ամռանը, եթե նա չերկարաձգի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ։
«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը Քեյնի մեծ երկրպագուն է:
Հարրիի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը Պրեմիեր լիգայի 6 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ՝ «Տոտենհեմի» կազմում։