«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ռաֆայել Լեաոյի հետ
Միլանը բանակցություններ է վարում Ռաֆայել Լեաոյի ներկայացուցիչների հետ՝ մինչև 2027 թվականը նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալական ակումբը մտադիր է մինչեւ հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանը երկարաձգել պայմանագիրը Լեաոյի հետ։
Ժորժե Մենդեշ ցանկանում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը հարկերից հետո բարձրանա մինչև 7 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում:
Լեաոյի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը 5 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: