Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ինքը հանդիպի ինձ, Փաշինյանն իրեն կուտի․ Ռոբերտ Քոչարյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում Շահիդ ռաջայի նավահանգստում հրդեհի մարման վերջնական աշխատանքները Այսօր Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների «դատավարության» 28-րդ նիստը Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Էրդողանը հայտնել է Թուրքիայում 4 մլն փախստականների մասին, մեծ մասը՝ սիրիացիներ Լիբանանահայ երիտասարդը՝ դժբախտ պատահարի զոհ Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան ՀՀ հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ Մխիթարյան Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հութիներին օգնող ընկերությունների և նավերի նկատմամբ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը աստիճանաբար աճում էԷրդողանի նպատակն անսահմանափակ իշխանությունն է Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չտվեց իրեն ընդհատել ու խոսեց Արցախի մասին (տեսանյութ) Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդը պետք է լայնորեն լուսաբանվի․ ռուս դիվանագետներ Էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցը ընկել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Գյումրիում պարեկների են ծեծել. ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըՔաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Ոգեկոչման արարողություն Բուխարեստում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ուկրաինայի անչափահաս քաղաքացուն դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է՝ հավատարիմ են խաղաղության օրակարգին Սուրբ Աթոռին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել 23 հայերի, ազատ արձակման ուղղությամբ․ Վարդանյանի ընտանիք Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան ԱՄՆ-ն հայտարարել է, որ մարտի կեսերից ի վեր Եմենում հութիների թիրախներին 800 հարված է հասցրելՌԴ-ի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չկա. Փաշինյան Դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բրիգադի վրա Պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան (տեսանյութ) Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը Թրամփը վստահ է Իրանի հետ միջուկային գործարքի հնարավորության հարցումՀռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին Ատելnւթյան խոսքը մեր երկրում բավական մեծ տարածում ունի. ՄԻՊ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ աշխատանքը Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարում Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառին Ապրիլի 29-ին հոսանքազրկումներ կլինենՄեկ շաբաթում 21 ինքնասպանության փորձ է կատարվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտա-Խորենացի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկներում«Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ հանդես կգա Սերգեյ Խաչատրյանի հետ«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՎատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ կոնկլավի նախապատրաստման համարՓաստաբանները միջնորդություն են ներկայացրել Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով` փորձելով օգնել դատախազությանը
Տնտեսություն

Աղբահանության մեքենաներն ու ջրցանները շարքից դուրս են եկել, իսկ տեր կանգնող չկա. քաղաքապետը մամուլ չի՞ կարդում (լուսանկար, տեսանյութ)

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ՊՈԱԿ-ի նոր տնօրեն Հովհաննես Մանուկյանն ինչպես է վատնում ՊՈԱԿ-ի բյուջեն. աղբարկղերը ժամանակին չեն դատարկվում, քաղաքը պատշաճ չի մաքրվում, աղբատարները շարքից դուրս են եկել, մեքենաների շարժիչները, մեկը մյուսի հետևից, խափանվում են, ու աղբահանող ընկերությունն էլ «ձեռքից գնում է»․․․

Մեր հրապարակումից հետո դրական տեղաշարժ չի եղել:

Երբ պատրաստվում էինք կրկին անդրադառնալ խնդրին՝ ընկերության ներսում այդ պահին շարժիչի խափանումով կար 9 մեքենա: Դեռ նոր էինք սկսել նյութը գրել, երբ մեր աղբյուրը տեղեկացրեց մեզ, որ ևս մեկ մեքենայի շարժիչ խափանվեց:

Ինչպես արդեն ավելի վաղ նկատել էինք, շարժիչների խափանման հիմնական պատճառն այն է, որ մեքենաների համար նոր որակյալ մասեր գնելու փոխարեն կամ ձեռք են բերվում էժանագին մասեր, կամ էլ երբեմն եղած մասերը լվանում ու իբրև նոր մաս՝ դնում են մեքենայի վրա.․․

Որոշ պահեստամասեր էլ պարզապես վերածվում են թափոնների:

Սրանից բացի, մեզ հասած տեղեկություններով՝ «բենզինը խառնում են սոլյարկային», որի հետևանքով մեքենան սկսում է յուղ թողնել ու շարժիչներն ամբողջովին շարքից դուրս են գալիս:

Նկարում պատկերված է, թե ինչպես է թափվում մեքենայի յուղը:

Եթե սկզբնական շրջանում փչացած մեքենաները փոխարինվում էին ռեզերվային մեքենաներով, ապա այսօր արդեն ռեզերվային մեքենաներ չկան, իսկ 30 գործող մեքենայից 10-ն արդեն շարքից դուրս են եկել:

5-6 մեքենա կա ջրցան, մնացած ջրցանների շարժիչները տեղափոխել են աղբատարի վրա, իսկ ջրցան մեքենայի վարորդին գործից հեռացնում են:

Մեր տեղեկություններով՝ տնօրեն Հովհաննիսյանը շաբաթվա մեջ 2-3 անգամ է հաճախում ընկերություն, իսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ մատների արանքով է նայում այս ամենին ու աղբահանությամբ զբաղվող ընկերությունը, բարձիթողի վիճակի ենթարկվելով, օրեցօր շարքից դուրս է գալիս:

Հարկ է նկատել, որ այսօր՝ Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, թե քաղաքի հետ կապված նորությունները մամուլից է իմանում:

Այս տրամաբանության մեջ հուսանք, որ նա կընթերցի հրապարակումն ու կտեղեկանա աղբահանող ՊՈԱԿ-ում տիրող բարձիթողի մասին: 

Նկատենք նաև, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին հանձնարարվել է աղբահանության, ջրցանի կամ որևէ այլ աշխատանք կատարելու ժամանակ 20 վարկյանանոց նկարահանումներ անել՝ հավանաբար այդ աշխատանքներով քաղաքապետի կամ հասարակության աչքերին թոզ փչելու նպատակով /այս հանձնարարականի վերաբերյալ առկա է ձայնագրություն/:

Ներկայացնում ենք նաև ՊՈԱԿ-ից մեզ տրամադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչ անմխիթար վիճակում են գտնվում մեքենաները, իսկ վաղը, հավանաբար, նաև այդ վիճակում կլինի նաև քաղաքը՝ կորչելով աղբի մեջ:

Արմինե Մկրտումյան