Մամուլից իմացա, որ միլիոններ ենք բաժանում. բացեցի, տեսա, որ Շտապօգնությանը 18 մլն դրամ ենք տվել. քաղաքապետ
Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց՝ մամուլից է տեղեկացել, որ քաղաքապետարանը «միլիոններ է բաժանում»։
Նիստի ընթացքում նա Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ Շտապօգնության շենքի կտուրի հարցը։
«Ընթացքում է»,- արձագանքեց Ստեփանյանը։
Հրաչյա Սրագսյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր կա, եթե մրցույթը եղել է, արդեն պետք է շինարարությունը սկսվեր, հատկապես, որ նախագիծը հաստատված է։
«Նախագիծը պատվիրված է, ոնց որ գումար ենք հաստատել։ Մամուլից իմացա, որ միլիոններ ենք բաժանում, բացեցի, տեսա, որ Շտապօգնությանը 18 մլն դրամ ենք տվել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։
Նրան էլ զեկուցվեց, որ նախագիծը պատրաստ է, և այժմ մրցույթի է ուղարկվել։