Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն. Աբրահամյան Դոլարն ու եվրոն էժանացել ենՏավուշում մարդկանց ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանը փորձելու է ստեղծել կեղծ տպավորություն. Դանիելյան
40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ ԱնանյանՌումինիայում կառուցվում է ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան. Euronews
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվելԱնհրաժեշտ է` Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Արևմուտքը խեղդվեն Կարմիր ծովի ճահիճում, որպեսզի նրանք թուլանան. Եմենի հութի «Անսար Ալլահ» շարժումՔրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները ևս հանրային մուլտիպլեքսում առաջարկվում է ցուցադրել ժամային սահմանափակմամբ2 եղբայր վիճաբանել են տաքսու վարորդի հետ, հարվածել նրան և դանակահարել 31-ամյա կին ուղևորին
Հասարակություն

Մենք կանգնելու ենք Զվարթնոց Օդանավակայում և ապահովելու ենք Վարդան Ղուկասյանի մուտքը Հայաստան. մենք միայն նրան ենք հավատում ու վստահում. Վ. Ղուկասյանի համակիրներ

«Մեզ բոլորիս նման հնարավորություն էլ չի ընձեռնվի քան այսօր, մեզանից յուրաքանչյուրի պարտքն է .թե՛ իր, և թե՛ ազգի առաջ պատրաստվել համախմբվելու և միասնական ուժերով դուրս գալ վերջնական պայքարի և վերջը դնելու այս ազգադավների «հաղթարշավին»:

Մենք մեր հույսը կապում ենք մեր սիրելի, վստահելի, ուժեղ ու կամային, անվերջ պայքարող տեսակ Վարդան Ղուկասյանի հետ:

Մեզ համար նա է այն միակ մարդը, ով կկարողանա իսկապես երկիրը ազատել նախկին-ներկա թալանչիներից՝վերջ տալով այս ամենաթողությանն ու անպատժելիության մթնոլորտին: Ղուկասյանին հավատում ենք, ու լինելու ենք նրա կողքին, նա այն ազնիվ ու ժողովրդի ծոցից դուրս եկած մարդն է, ով տեսել ու սեփական մաշկի վրա զգացել է երեսուն տարի շարունակ մեզ կեղեքողների իրական դեմքերը։

Հավատում ենք, որ Ղուկասյանը մի նոր լույս կբացի հայի ու Հայաստանի համար»,-NewsMedia.am-ի հետ զրույցում բարձրաձայնում էին հանուն Վարդան Ղուկասյանի անգամ հեռավոր մարզերից Երեւան հասած քաղաքացիները, ովքեր անհամբեր սպասում էին «Հանրային ձայն» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանի հետ՝ուղիղ եթերի ֆորմատով կայանալիք հանդիպմանը:

Ի դեպ, նշենք, որ «Հանրային Ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին մասնակցում էին ինչպես քաղաքական, այնպես իրավապաշտպան ոլորտի վառ ներկայացուցիչներ, ովքեր եկել էին հավատով, որ Վարդան Ղուկասյանն է այն անձը, ով ի վիճակի է երկիրը վերջնական փրկել կործանումից. «Մեր բոլորիս նմատակն է` այսօրվա ազգադավ իշխանություններից ազատվելը, իսկ այդ ամենին հասնելու ճանապարհին միակ փրկող օղակը Վարդան Ղուկասյանն է, ով իր հանրային ձայնով ապացուցել է, որ ժողովրդի ձայն է ամենակարեւորը։ Շնորհակալ ենք պարոն Ղուկասյանին, ով ստանձնել է հայ ժողովրդին այս ճահճից հանելու պատասխանատվությունը։

Միակ մարդն է պարոն Ղուկասյանը, ում խոսքին հավատում ենք՝ առանց վարանելու։ Մենք Վարդան Ղուկասյանի կողքին ենք, որովհետեւ տեսել ենք ու զգացել ենք, որ Վարդան Ղուկասյանը մշտապես տեր է իր խոսքին, հայրենասեր, հայի ցավով ու ու հոգսով ապրող մարդ է,անողոք պայքար է տալիս՝ բոլոր ճակատներում, եւ պատկերացնում ե՞ք, թե ինչ կանի ինչ կերպ արմատախիլ կանի էն բորենիներին, որոնց դեմ նիկոլներն իբր եկել էին պայքարելու:

Այո Վարդան Ղուկասյանը ունի էդ կամային հատկանիշները, որ պետական լծակներ ունենալու դեպքում՝ սրանց բոլորին կճանապարհի իրենց արժանի հասցեով, ու հավատում ենք, որ մեր երկրում իրապես կլինի արդարադատություն:

Էսօր էլ ի՞նչ նիկոլ, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ նախկին-ներկաներ. Էսօր կա Վարդան Ղուկասյանի Ձայն, եւ Հանրային Ձայն, որը բոլորիս ձայնն է:Դե թող նիկոլի ձայնը հասներ Սոլովյովների տաղավար. ո՞ւմ Ձայնը հասավ կրեմլի տղավարաներ՝ իհարկե մեր Սիրելի Վարդան Ղուկասյանի: Մենք գալու ենք՝ էս բոլորովս կանգնելու ենք Զվարթնոց օդանավակայանի առաջ , փակելու ենք բոլոր ճանապարհները, ապահովելու ենք մեր Վարդան Ղուկասյանի անվտանգությունը՝ բոլոր հրեշներից ում դեմ նա պայքարել ու շարունակում է պայքարել, որպեսզի մեր Վարդան Ղուկասյանը վերջապես գա Հայաստան, եւ առաջնորդի մեզ:

Մենք դա ենք ուզում, եւ էդ ճանապարհին պայքարելու ենք էնքան ժամանակ, մինչեւ որ մեր Ղուկասյանը կհասնի մեզ: Նա հեռվից անգամ. Ֆիզիկապես չգտնվելով Հայաստանում, էսքան բան ա անում երկրի համար, նիկոլի փոխարեն աշխատացնում է կառավարությանը…

Դուք պատկերացնում ե՞ք՝եթե նա արդեն ի պաշտոնե հայտնվի ճիշտ իր տեղում՝ինչ կանի», այս մասին պնդում էին «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի համակիրները , ու պնդում, որ. «Չի քննարկվում՝ մեր Ղուկասյանը պիտի ետ գա, եւ իր Հային ու Հայաստանին դուրս բերի էս ճահճից: Միակ մարդն է, ով ժողովրդին չի վերաբերում, որպես մանրադրամի, հավատում ենք պարոն Ղուկասյանին ու նրա հիմնած կուսակցությանը. մենք նրա կողքին ենք»:

Կարեւորենք, որ հիմնադիր համագումարին լեփ-լեցուն դահլիճում ներկա էին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանիը, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, «Բաց TV» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Համլետ Ղուշչյանը, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը եւ այլոք:

Հատուկ համագումարին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներ, ովքեր եկել էին հատուկ իրենց երախտիքի խոսքը հայտնելու պարոն Ղուկասյանին, ու նաեւ իրավապաշտպան, կուսակցության համահիմնադիր Արտակ Գալստյանին՝ նման ծանր բեռի տակ մտնելու, եւ այս բարդ ժամանակաշրջանում իրենց ուսերին մեծ պատասխանատվություն վերցնելու համար:

Նշենք նաեւ , որ Տեսակամուրջի միջոցով Վարդան Ղուկասյանն իր խոսքում նախ անդրադարձավ Բերձորում առկա իրավիճակին, բանակին, կրթությանը, երկիրը կործանման հասցրած նախկին-ներկաներին, վստահեցնելով ներկաներին, որ անելու է հնարավորն ու անհնարը, որպեսզի բոլորը պատասխան տան ու հայտնվեն ճաղերի հետեւում։

Պարոն Ղուկասյանը անդրադարձավ նաեւ ցմահ դատապարտյալներին, որրոնց մեծ մասը ճաղերի հետեւում են հայտնվել հանիրավի։

Ամփոփելով խոսքը պարոն Ղուկասյանը անդրադարձավ թիրախային կետերին փաստելով, որ «Հանրային ձայնը» իր կանոնադրության մեջ ամրագրել է՝ պետական անվտանգության ապահովումը, արդյունավետ կառավարման մոդելի ներդրումը, ներքաղաքական կայունության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքական համակարգերի կայացման աջակցությունը, ընտրական համակարգերի կատարելագործում, հայի ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի անցկացում, ՀՀ-ում քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ իրավական կառուցակարգերի կատարելագործում, կոռուպցիայի դեմ պայքար, հարկային վարչարարության թեթեւացում, եւ մի շարք այլ կարեւորագույն դրույթներ եւ ծրագրեր:

Համագումարի ավարտին մի շարք քաղաքացիներ մոտեցան եւ տեսակապի միջոցով շփվեցին Վարդան Ղուկասյանի հետ, եւ երախտիքի խոսքերին զուգահեռ ներկայացրեցին նաեւ իրենց խնդիրները, ասելով որ իրենց հավատը հույսը՝Ղուկասյանի վերադարձն է, եւ վերջ: