Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. ԵԽ պատգամավոր 3+3 ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է․ Իրանի ԱԳ նախարարը՝ Գրիգորյանին Ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է․ ՔՊ պատգամավորը՝ դրամի արժեզրկման մասին Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ նոր մանրամասներ․ Aravot ԱԺ-ում քննարկել են խաղամոլության դեմ պայքարը Գրիգորյանը Հարավային Կովկասում ԶՖԳ տնօրենի հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածների խնդիրները Նրանք չընկրկեցին, գնացին գիտակցված անձնազոհության․ Միքայել Համբարձումյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում Արցախցին գիշերն անցկացնում է բաց երկնքի տակ՝ կառավարության շենքի պատերի տակ (տեսանյութ) Օկուպացված Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունով Էստոնիան Արցախից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում Եվրապատգամավորը զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Կոլոննա ԼՂ-ում Ադրբեջանի ձերբակալությունները պետք է լինեն միջազգային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան Ֆրանսիան մեր առաջ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցադրում չի դրել. Արարատ Միրզոյան (տեսանյութ) ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունը, քաղաքական լուծում չի գտել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիմել է Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար
Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին Կոլոննա
Ո՞վ է ադրբեջանցիների կողմից Արցախում պարետ նշանակված հայը Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 3 զոհ, 7 վիրավոր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացումը Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների մոտ առաջացրել է բացասական սպասումներ. Դավիթ Անանյան Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ռուս խաղաղապահներին է հանձնվել 57 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ
Բաքուն գերեվարել է նաև Արայիկ Հարությունյանին․ ոչ պաշտոնական
ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ Արցախից ՀՀ նոր ժամանողներ չկան Արցախից բռնահանվածների աջակցության ծրագրերը․ ճեպազրույց կառավարությունում․ ՈՒՂԻՂԲաքուն պաշտոնապես հայտարարեց՝ ձերբակալել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
Ադրբեջանը Ստեփանակերտի պարետ է նշանակել ազգությամբ հայի. Հակոբյան
Ինտերը շատ լեգենդներ են ունեցել, ինձ համար մեծագույնը եղել է ֆենոմենալ Ռոնալդոն․ Մխիթարյան Սպիտակի բժիշկներն այցելել են բռնի տեղահանված արցախցիներին, խորհրդատվություն անցկացրել ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն օգնել է Արցախից տարհանել շուրջ 100 հիվանդի և տարեցի Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ ՀՀ տարածքներում՝ հիմնավորելով Փաշինյանի հայտարարությունը․ Հայրապետյան Կոռնիձորի մարդասիրական կայանում ԿԽՄԿ-ն 1-ին օգնություն է տրամադրել շուրջ 2400 արցախցու Փաստաբանների պալատը բռնի տեղահանված արցախցիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրի Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ (լուսանկարներ) Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «07»-ը. վիրավորները հոսպիտալացվել են Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք, ռակ, վերջացած եք իբրև իշխանություն. Վարդանյան (տեսանյութ) Քերոբյանը և Զիմբաբվեի դեսպանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունը Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին ԼՂ կառավարությունը հայկական բանկերին 200 մլրդ դրամից ավելի պարտք է, լուրջ խնդիր է. Թունյան (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեսակցել է Արցախում պայթյունից տուժածներին
Հասարակություն

Մենք կանգնելու ենք Զվարթնոց Օդանավակայում և ապահովելու ենք Վարդան Ղուկասյանի մուտքը Հայաստան. մենք միայն նրան ենք հավատում ու վստահում. Վ. Ղուկասյանի համակիրներ

«Մեզ բոլորիս նման հնարավորություն էլ չի ընձեռնվի քան այսօր, մեզանից յուրաքանչյուրի պարտքն է .թե՛ իր, և թե՛ ազգի առաջ պատրաստվել համախմբվելու և միասնական ուժերով դուրս գալ վերջնական պայքարի և վերջը դնելու այս ազգադավների «հաղթարշավին»:

Մենք մեր հույսը կապում ենք մեր սիրելի, վստահելի, ուժեղ ու կամային, անվերջ պայքարող տեսակ Վարդան Ղուկասյանի հետ:

Մեզ համար նա է այն միակ մարդը, ով կկարողանա իսկապես երկիրը ազատել նախկին-ներկա թալանչիներից՝վերջ տալով այս ամենաթողությանն ու անպատժելիության մթնոլորտին: Ղուկասյանին հավատում ենք, ու լինելու ենք նրա կողքին, նա այն ազնիվ ու ժողովրդի ծոցից դուրս եկած մարդն է, ով տեսել ու սեփական մաշկի վրա զգացել է երեսուն տարի շարունակ մեզ կեղեքողների իրական դեմքերը։

Հավատում ենք, որ Ղուկասյանը մի նոր լույս կբացի հայի ու Հայաստանի համար»,-NewsMedia.am-ի հետ զրույցում բարձրաձայնում էին հանուն Վարդան Ղուկասյանի անգամ հեռավոր մարզերից Երեւան հասած քաղաքացիները, ովքեր անհամբեր սպասում էին «Հանրային ձայն» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանի հետ՝ուղիղ եթերի ֆորմատով կայանալիք հանդիպմանը:

Ի դեպ, նշենք, որ «Հանրային Ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին մասնակցում էին ինչպես քաղաքական, այնպես իրավապաշտպան ոլորտի վառ ներկայացուցիչներ, ովքեր եկել էին հավատով, որ Վարդան Ղուկասյանն է այն անձը, ով ի վիճակի է երկիրը վերջնական փրկել կործանումից. «Մեր բոլորիս նմատակն է` այսօրվա ազգադավ իշխանություններից ազատվելը, իսկ այդ ամենին հասնելու ճանապարհին միակ փրկող օղակը Վարդան Ղուկասյանն է, ով իր հանրային ձայնով ապացուցել է, որ ժողովրդի ձայն է ամենակարեւորը։ Շնորհակալ ենք պարոն Ղուկասյանին, ով ստանձնել է հայ ժողովրդին այս ճահճից հանելու պատասխանատվությունը։

Միակ մարդն է պարոն Ղուկասյանը, ում խոսքին հավատում ենք՝ առանց վարանելու։ Մենք Վարդան Ղուկասյանի կողքին ենք, որովհետեւ տեսել ենք ու զգացել ենք, որ Վարդան Ղուկասյանը մշտապես տեր է իր խոսքին, հայրենասեր, հայի ցավով ու ու հոգսով ապրող մարդ է,անողոք պայքար է տալիս՝ բոլոր ճակատներում, եւ պատկերացնում ե՞ք, թե ինչ կանի ինչ կերպ արմատախիլ կանի էն բորենիներին, որոնց դեմ նիկոլներն իբր եկել էին պայքարելու:

Այո Վարդան Ղուկասյանը ունի էդ կամային հատկանիշները, որ պետական լծակներ ունենալու դեպքում՝ սրանց բոլորին կճանապարհի իրենց արժանի հասցեով, ու հավատում ենք, որ մեր երկրում իրապես կլինի արդարադատություն:

Էսօր էլ ի՞նչ նիկոլ, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ նախկին-ներկաներ. Էսօր կա Վարդան Ղուկասյանի Ձայն, եւ Հանրային Ձայն, որը բոլորիս ձայնն է:Դե թող նիկոլի ձայնը հասներ Սոլովյովների տաղավար. ո՞ւմ Ձայնը հասավ կրեմլի տղավարաներ՝ իհարկե մեր Սիրելի Վարդան Ղուկասյանի: Մենք գալու ենք՝ էս բոլորովս կանգնելու ենք Զվարթնոց օդանավակայանի առաջ , փակելու ենք բոլոր ճանապարհները, ապահովելու ենք մեր Վարդան Ղուկասյանի անվտանգությունը՝ բոլոր հրեշներից ում դեմ նա պայքարել ու շարունակում է պայքարել, որպեսզի մեր Վարդան Ղուկասյանը վերջապես գա Հայաստան, եւ առաջնորդի մեզ:

Մենք դա ենք ուզում, եւ էդ ճանապարհին պայքարելու ենք էնքան ժամանակ, մինչեւ որ մեր Ղուկասյանը կհասնի մեզ: Նա հեռվից անգամ. Ֆիզիկապես չգտնվելով Հայաստանում, էսքան բան ա անում երկրի համար, նիկոլի փոխարեն աշխատացնում է կառավարությանը…

Դուք պատկերացնում ե՞ք՝եթե նա արդեն ի պաշտոնե հայտնվի ճիշտ իր տեղում՝ինչ կանի», այս մասին պնդում էին «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի համակիրները , ու պնդում, որ. «Չի քննարկվում՝ մեր Ղուկասյանը պիտի ետ գա, եւ իր Հային ու Հայաստանին դուրս բերի էս ճահճից: Միակ մարդն է, ով ժողովրդին չի վերաբերում, որպես մանրադրամի, հավատում ենք պարոն Ղուկասյանին ու նրա հիմնած կուսակցությանը. մենք նրա կողքին ենք»:

Կարեւորենք, որ հիմնադիր համագումարին լեփ-լեցուն դահլիճում ներկա էին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանիը, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, «Բաց TV» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Համլետ Ղուշչյանը, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը եւ այլոք:

Հատուկ համագումարին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներ, ովքեր եկել էին հատուկ իրենց երախտիքի խոսքը հայտնելու պարոն Ղուկասյանին, ու նաեւ իրավապաշտպան, կուսակցության համահիմնադիր Արտակ Գալստյանին՝ նման ծանր բեռի տակ մտնելու, եւ այս բարդ ժամանակաշրջանում իրենց ուսերին մեծ պատասխանատվություն վերցնելու համար:

Նշենք նաեւ , որ Տեսակամուրջի միջոցով Վարդան Ղուկասյանն իր խոսքում նախ անդրադարձավ Բերձորում առկա իրավիճակին, բանակին, կրթությանը, երկիրը կործանման հասցրած նախկին-ներկաներին, վստահեցնելով ներկաներին, որ անելու է հնարավորն ու անհնարը, որպեսզի բոլորը պատասխան տան ու հայտնվեն ճաղերի հետեւում։

Պարոն Ղուկասյանը անդրադարձավ նաեւ ցմահ դատապարտյալներին, որրոնց մեծ մասը ճաղերի հետեւում են հայտնվել հանիրավի։

Ամփոփելով խոսքը պարոն Ղուկասյանը անդրադարձավ թիրախային կետերին փաստելով, որ «Հանրային ձայնը» իր կանոնադրության մեջ ամրագրել է՝ պետական անվտանգության ապահովումը, արդյունավետ կառավարման մոդելի ներդրումը, ներքաղաքական կայունության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքական համակարգերի կայացման աջակցությունը, ընտրական համակարգերի կատարելագործում, հայի ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի անցկացում, ՀՀ-ում քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ իրավական կառուցակարգերի կատարելագործում, կոռուպցիայի դեմ պայքար, հարկային վարչարարության թեթեւացում, եւ մի շարք այլ կարեւորագույն դրույթներ եւ ծրագրեր:

Համագումարի ավարտին մի շարք քաղաքացիներ մոտեցան եւ տեսակապի միջոցով շփվեցին Վարդան Ղուկասյանի հետ, եւ երախտիքի խոսքերին զուգահեռ ներկայացրեցին նաեւ իրենց խնդիրները, ասելով որ իրենց հավատը հույսը՝Ղուկասյանի վերադարձն է, եւ վերջ: