Լարսը բաց է նաև բեռնատարների համար Հայոց պատմության արցախյան էջը չի կարող փակվել․ Արտակ Զաքարյան
Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Բայդենը կարծում է, որ ինքը միակը չէ, ով կարող է հաղթել Թրամփին ընտրություններումԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն մի փոքր էժանացել է«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահԵրևանում 20-ամյա տղան անցել էր «Հաղթանակ» կամրջի եզրագիծը և սպառնում էր ցած նետվելԿառլեն Սիմոնյանն իմ ճանաչած ամենաբարեկիրթ մարդն է՝ ռումիներեն էլ գիտի․ Ալենից էլ լավն է․ Գուրգեն Արսենյանը՝ վստահեցնում է՝ ՔՊ-ականների 99%-ը միայն աշխատավարձով է ապրումԻնչ պետք է իմանալ սոցիալական ծախսի վերաբերյալ. ՊԵԿ պարզաբանումը 2023 թվականի միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել. ՀՀ զբոսաշրջության կոմիտեԵրբ ջենտլմենները չեն կարողանում հաղթել խաղում՝ նրանք փոխում են խաղի կանոնները․ 2018-ին այդ կանոնները փոխեց խորհրդարանական մեծամասնությունը․ Գուրգեն Արսենյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասինՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հարձակվել է Գազայի ծայրամասում գտնվող իսրայելական բանակի հրամանատարական կետի վրաԻնդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Դեկտեմբերի 12–ին տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստՏիկին Բադալյան, ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք․ Հայկուհի Հարությունյանը հատ-հատ պատասխանեց ՔՊ-ականներին (տեսանյութ)Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար. բեռնատարների համար դեռ փակ էԺամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում (տեսանյութ)ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից՝ սպանություն որակված աղմկահարույց դեպքից առաջՑողունային բջիջների 41-րդ հավաքագրումը (լուսանկարներ)Իրանի նախագահը Մոսկվայում է
«Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի վարչապետ․․․» Վարդանյանը հիշեցրեց դրվագներ, որ ցույց տա, թե որքան սուտ է ասում Փաշինյանը
Փաստ է՝ Նիկոլը մահաբեր, դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել․ ՇարմազանովՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ․ եղանակը՝ առաջիկա օրերինՈղբերգական ելքով վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ ուղևորուհին մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոցԱվստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ՌԴ Քննչական կոմիտեի և ԱԴԾ աշխատակիցների նկատմամբ
Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություն է կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ
Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով․ Թադևոս Ավետիսյան Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում. ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայտնի է՝ երբ կկայանան ՌԴ նախագահական ընտրությունները
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈւ-ում, կստանան բնակարաններ․ Փաշինյան
Ահուդողով սպասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու․ Փաշինյանը՝ վթարային շենքերի մասինԽաղաղությունն այլ կերպ չի լինում․ Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ՝ Հայաստանում կապրենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռերի փողոցումՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ․ Սուրենյան
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան
«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ՔՊ փակ նիստի արտահոսքի մասին
«Կյանքի կկոչեմ Կառավարության բոլոր ծրագրերը»․ Վայոց ձորի մարզը նոր մարզպետ ունի
Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'Բրայեն
Հասանք, իջեք․ ՀՀ հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում արդեն թուրքական բացահայտ քարոզչություն է. Գեղամ Մանուկյան
Բաքվում ընթանում է գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի դատական նիստը (տեսանյութ)Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն ենՈչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Հուսահատության մեջ ընկնելով». ԱՄՆ-ում բացահայտեցին, թե ինչ է կատարվում Բայդենի հետԵրբ մեր մասին քննարկումներն ընթանում են առանց մեզՄարզպետի պաշտոնից ազատման որոշումը պատրաստ էԻշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»Սպասվում է անձրևԿառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է. Լևոն Քոչարյանի արձագանքը Փաշինյանին (լուսանկար)
Հասարակություն

Մենք կանգնելու ենք Զվարթնոց Օդանավակայում և ապահովելու ենք Վարդան Ղուկասյանի մուտքը Հայաստան. մենք միայն նրան ենք հավատում ու վստահում. Վ. Ղուկասյանի համակիրներ

«Մեզ բոլորիս նման հնարավորություն էլ չի ընձեռնվի քան այսօր, մեզանից յուրաքանչյուրի պարտքն է .թե՛ իր, և թե՛ ազգի առաջ պատրաստվել համախմբվելու և միասնական ուժերով դուրս գալ վերջնական պայքարի և վերջը դնելու այս ազգադավների «հաղթարշավին»:

Մենք մեր հույսը կապում ենք մեր սիրելի, վստահելի, ուժեղ ու կամային, անվերջ պայքարող տեսակ Վարդան Ղուկասյանի հետ:

Մեզ համար նա է այն միակ մարդը, ով կկարողանա իսկապես երկիրը ազատել նախկին-ներկա թալանչիներից՝վերջ տալով այս ամենաթողությանն ու անպատժելիության մթնոլորտին: Ղուկասյանին հավատում ենք, ու լինելու ենք նրա կողքին, նա այն ազնիվ ու ժողովրդի ծոցից դուրս եկած մարդն է, ով տեսել ու սեփական մաշկի վրա զգացել է երեսուն տարի շարունակ մեզ կեղեքողների իրական դեմքերը։

Հավատում ենք, որ Ղուկասյանը մի նոր լույս կբացի հայի ու Հայաստանի համար»,-NewsMedia.am-ի հետ զրույցում բարձրաձայնում էին հանուն Վարդան Ղուկասյանի անգամ հեռավոր մարզերից Երեւան հասած քաղաքացիները, ովքեր անհամբեր սպասում էին «Հանրային ձայն» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանի հետ՝ուղիղ եթերի ֆորմատով կայանալիք հանդիպմանը:

Ի դեպ, նշենք, որ «Հանրային Ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին մասնակցում էին ինչպես քաղաքական, այնպես իրավապաշտպան ոլորտի վառ ներկայացուցիչներ, ովքեր եկել էին հավատով, որ Վարդան Ղուկասյանն է այն անձը, ով ի վիճակի է երկիրը վերջնական փրկել կործանումից. «Մեր բոլորիս նմատակն է` այսօրվա ազգադավ իշխանություններից ազատվելը, իսկ այդ ամենին հասնելու ճանապարհին միակ փրկող օղակը Վարդան Ղուկասյանն է, ով իր հանրային ձայնով ապացուցել է, որ ժողովրդի ձայն է ամենակարեւորը։ Շնորհակալ ենք պարոն Ղուկասյանին, ով ստանձնել է հայ ժողովրդին այս ճահճից հանելու պատասխանատվությունը։

Միակ մարդն է պարոն Ղուկասյանը, ում խոսքին հավատում ենք՝ առանց վարանելու։ Մենք Վարդան Ղուկասյանի կողքին ենք, որովհետեւ տեսել ենք ու զգացել ենք, որ Վարդան Ղուկասյանը մշտապես տեր է իր խոսքին, հայրենասեր, հայի ցավով ու ու հոգսով ապրող մարդ է,անողոք պայքար է տալիս՝ բոլոր ճակատներում, եւ պատկերացնում ե՞ք, թե ինչ կանի ինչ կերպ արմատախիլ կանի էն բորենիներին, որոնց դեմ նիկոլներն իբր եկել էին պայքարելու:

Այո Վարդան Ղուկասյանը ունի էդ կամային հատկանիշները, որ պետական լծակներ ունենալու դեպքում՝ սրանց բոլորին կճանապարհի իրենց արժանի հասցեով, ու հավատում ենք, որ մեր երկրում իրապես կլինի արդարադատություն:

Էսօր էլ ի՞նչ նիկոլ, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ նախկին-ներկաներ. Էսօր կա Վարդան Ղուկասյանի Ձայն, եւ Հանրային Ձայն, որը բոլորիս ձայնն է:Դե թող նիկոլի ձայնը հասներ Սոլովյովների տաղավար. ո՞ւմ Ձայնը հասավ կրեմլի տղավարաներ՝ իհարկե մեր Սիրելի Վարդան Ղուկասյանի: Մենք գալու ենք՝ էս բոլորովս կանգնելու ենք Զվարթնոց օդանավակայանի առաջ , փակելու ենք բոլոր ճանապարհները, ապահովելու ենք մեր Վարդան Ղուկասյանի անվտանգությունը՝ բոլոր հրեշներից ում դեմ նա պայքարել ու շարունակում է պայքարել, որպեսզի մեր Վարդան Ղուկասյանը վերջապես գա Հայաստան, եւ առաջնորդի մեզ:

Մենք դա ենք ուզում, եւ էդ ճանապարհին պայքարելու ենք էնքան ժամանակ, մինչեւ որ մեր Ղուկասյանը կհասնի մեզ: Նա հեռվից անգամ. Ֆիզիկապես չգտնվելով Հայաստանում, էսքան բան ա անում երկրի համար, նիկոլի փոխարեն աշխատացնում է կառավարությանը…

Դուք պատկերացնում ե՞ք՝եթե նա արդեն ի պաշտոնե հայտնվի ճիշտ իր տեղում՝ինչ կանի», այս մասին պնդում էին «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի համակիրները , ու պնդում, որ. «Չի քննարկվում՝ մեր Ղուկասյանը պիտի ետ գա, եւ իր Հային ու Հայաստանին դուրս բերի էս ճահճից: Միակ մարդն է, ով ժողովրդին չի վերաբերում, որպես մանրադրամի, հավատում ենք պարոն Ղուկասյանին ու նրա հիմնած կուսակցությանը. մենք նրա կողքին ենք»:

Կարեւորենք, որ հիմնադիր համագումարին լեփ-լեցուն դահլիճում ներկա էին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանիը, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, «Բաց TV» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Համլետ Ղուշչյանը, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը եւ այլոք:

Հատուկ համագումարին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներ, ովքեր եկել էին հատուկ իրենց երախտիքի խոսքը հայտնելու պարոն Ղուկասյանին, ու նաեւ իրավապաշտպան, կուսակցության համահիմնադիր Արտակ Գալստյանին՝ նման ծանր բեռի տակ մտնելու, եւ այս բարդ ժամանակաշրջանում իրենց ուսերին մեծ պատասխանատվություն վերցնելու համար:

Նշենք նաեւ , որ Տեսակամուրջի միջոցով Վարդան Ղուկասյանն իր խոսքում նախ անդրադարձավ Բերձորում առկա իրավիճակին, բանակին, կրթությանը, երկիրը կործանման հասցրած նախկին-ներկաներին, վստահեցնելով ներկաներին, որ անելու է հնարավորն ու անհնարը, որպեսզի բոլորը պատասխան տան ու հայտնվեն ճաղերի հետեւում։

Պարոն Ղուկասյանը անդրադարձավ նաեւ ցմահ դատապարտյալներին, որրոնց մեծ մասը ճաղերի հետեւում են հայտնվել հանիրավի։

Ամփոփելով խոսքը պարոն Ղուկասյանը անդրադարձավ թիրախային կետերին փաստելով, որ «Հանրային ձայնը» իր կանոնադրության մեջ ամրագրել է՝ պետական անվտանգության ապահովումը, արդյունավետ կառավարման մոդելի ներդրումը, ներքաղաքական կայունության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքական համակարգերի կայացման աջակցությունը, ընտրական համակարգերի կատարելագործում, հայի ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի անցկացում, ՀՀ-ում քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ իրավական կառուցակարգերի կատարելագործում, կոռուպցիայի դեմ պայքար, հարկային վարչարարության թեթեւացում, եւ մի շարք այլ կարեւորագույն դրույթներ եւ ծրագրեր:

Համագումարի ավարտին մի շարք քաղաքացիներ մոտեցան եւ տեսակապի միջոցով շփվեցին Վարդան Ղուկասյանի հետ, եւ երախտիքի խոսքերին զուգահեռ ներկայացրեցին նաեւ իրենց խնդիրները, ասելով որ իրենց հավատը հույսը՝Ղուկասյանի վերադարձն է, եւ վերջ: