Պայմանավորվածություն է ձեռք բերվել. մերոնք պետք է ճանապարհը սարքեն մինչև ամսվա վերջ և հանձնեն Բերձորը. Էդիկ Բաղդասարյան
Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Բանակցություններում, կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Եթե, իհարկե, ադրբեջանցիները չխախտեն պայմանավորվածությունները, մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչև ամսվա վերջ և հանձնեն Բերձորը: Երեք կմ-անոց ճանապարհահատված է և մինչև Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ»,-գրել է Բաղդասարյանը: