Կառավարության դիմաց պաստառ պարզելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվում
Oragir.news-ը քիչ առաջ հայտնել էր, որ Կառավարության շենքի հետնամասում ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Հավաքը դեռ չսկսած՝ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։ Մասնավորապես, Կառավարության շենքի մոտ «Նիկոլ, բ**-ի տղա» գրությամբ պաստառ պահող մի կնոջ ոստիկանները բերման ենթարկեցին։ Երբ հրապարակախոս Հովհանես Իշխանյանը ոստիկանությունից խնդրեց պարզաբել, թե ինչ հիմքով են կնոջը բերման ենթարկում և ուր են տանում, ոստիկանները նրան նույնպես բերման ենթարկեցին։ Բերման ենթարեցին նաև Նարե Նավասարդյանին։ Oragir.news-ի հարցին, թե քաղաքացիներին ինչու են բերման ենթարկում և որ բաժին են տանում, ոստիկանը պատասխանեց, որ կարող է, բայց չի ուզում պարզաբանել։