Նորից զոհեր, վիրավորներ. ի՞նչ եք անում, ո՞ւմ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ո՞ւմ անունից եք բանակցում․ Էդիկ Բաղդասարյան
Նորից զոհեր, վիրավորներ: «Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ». սա ասում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս մասին գրում է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Եվ ի՞նչ, որ լեգիտիմ չի, հետո՞, ընդամենը սա՞ կարող է ասել մեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ու սա ասում է մի մարդ, որը նույնիսկ չի կարող գնալ Արցախ:
Բա ամբողջ օրը հեռախոսազրույցների, հանդիպումների մեջ եք, ի՞նչ է ձեր արածը:
Ի՞նչ եք անում, ո՞ւմ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ո՞ւմ անունից եք բանակցում»,- գրել է Բաղդասարյանը: