ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտահոգիչ է համարում հայ-ադրբեջանական լարվածության մասին հաղորդումները: Նա Twitter-յան իր էջում մասնավորապես գրել է.
«ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը: Այն Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է»: