Ծառուկյանն ու իր թիմը ճանճի նման կպել են «մեղրածոր» աթոռներին. ինչո՞ւ «բարերարը» չի կանգնում իր ժողովրդի կողքին
Թևանյանին մեղադրանք են առաջադրում. Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ակցիաները Զոհերի քանակից ելնելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա. Տիրան Խաչատրյան ՔՊ-ի քվեաթերթիկներն ավելացել են 31-ով, Մարությանի առաջնորդած ուժինը՝ 32-ով, «Մայր Հայաստան» դաշինքինը՝ 67-ով․ վերահաշվարկի արդյունքներըԱյս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՈստիկանությունԼուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՍա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Մարիա Զախարովան՝ Արցախի մասինԲաքուն համաներում է նախատեսում Լեռնային Ղարաբաղում զենքը վայր դրած զինծառայողների համար․ ՀաջիևԱյսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն ՄանուկյանԱվելի քան 40.000 կեցության վայրեր նախատեսվել են, բայց մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ․ ՓաշինյանՄիասնականության այս մթնոլորտի պահպանման և ընդլայնման դեպքում շատ արագ կլինեն ցանկալի փոփոխությունները. թյուրքագետ
Կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ՝ Կոնսերվատորիայի ՈՒԽ-ն հայտարարում է դասադուլ
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձիՉի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնի Լեռնային Ղարաբաղ. ՓաշինյանԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Նիկոլ ՓաշինյանՆարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԱրցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների. Դավիթ Թորոսյան
Հարցերի դեպքում դիմել Արցախի ՄԻՊ կամ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն
Կառավարության նիստը մեկնարկել է․ ՈւՂԻՂ
Կառավարության նիստ կանի մեկ ժամ շուտԻնչպես է ռուսական RT ալիքը լուսաբանում Երևանում տեղի ունեցող զարգացումները (տեսանյութ)
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից. Շտաբ
Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական պատնեշով. ՈւՂԻՂ29 դպրոցի աշակերտներով փակել ենք Սարյան փողոցը (տեսանյութ)Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան իր հերթական սխալն է գործում. Դանիելյան
Հայաստանի անկախությունը լուրջ սպառնալիքի տակ է․ Ադամ Շիֆ
«Լեզվիդ չտաս, թուրքը դու ես». կարմիրբերետավորն ու ցուցարարը վիճեցին (տեսանյութ)
Բաքվից Ակնայի ճանապարհով Ստեփանակերտ են շարժվում սնունդով բեռնված մեքենաներ (տեսանյութ)
Դասադուլ՝ «Հայ ասպետ» դպրոցում․ Կարին ՏոնոյանԱնդրանիկ Թևանյանը բերման ենթարկվեցԳնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն. Քյոխ. «Հրապարակ» Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներովԱռավոտյան ակցիաները մեկնարկել են․ ՈւՂԻՂԱդրբեջանցիներն երեկ ապամոնտաժել են Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին դրված հայտնի հաղթական տանկը ՔՊ-ականներն ընդհատակ են անցել. ահ ու սարսափ է տիրում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին․ «Ժողովուրդ» Ամերիկացի սենատորները օրինագիծ են ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի դեմ հայերին աջակցելու համարԲայրամովը Արցախի դեմ ցեղասպանական գործողություններն արդարացնելու համար մեջբերեց ՓաշինյանինԲայրամովի ելույթի ժամանակ Միրզոյանը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը
Ադրբեջանցի օգտատերերը տարածում են ԼՂ հայ կանանց նկարները, խաղադրույքներ են դնում, թե ով ում է բռնաբարելու․ Արարատ Միրզոյան
ՌԴ-ի միջնորդությամբ է հրադադար եղել, հուսանք` կպահպանվի. Չինաստանի ներկայացուցիչ (տեսանյութ) Հիբրիդային պատերազմում այս քայլերը ձախողվելու են, չվախենաք․ Արայիկ Հարությունյան ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ այս դժվարին պահին, իրավիճակը ծանր է. ԱՄՆ ներկայացուցիչ (տեսանյութ) Բաքվին կոչ ենք անում դադարեցնել ուժի կիրառումը, խաղաղության հիմքերը կխարխլվեն (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է․ ՀՀ ՄԻՊ Հայ ժողովրդի կյանքը ԼՂ-ում վտանգված է. Ֆրանսիայի ԱԳ նախարար Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողության մասին. Էրդողան ՌԴ-ն հրաժարվեց օգնության ճանապարհից, մեր բանակը կուժեղացնենք այլ գործընկերների շնորհիվ․ ԱԽ քարտուղար Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում զոհվել է 6 զինվորական․ դեսպանություն ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ քննարկում է Արցախում տեղի ունեցող աղետը․ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն

Թշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան, քանի լինելով խաղաղություն են մուրալու. Գեղամ Մանուկյան

Այսպես են շարունակելու «խաղաղություն» բերել, երբ համոզում էին՝ Արցախից հրաժարվելով, այնտեղ զինվոր չուղարկելով կարող են հանգիստ ապրել, փոխարենը ստանում էին թշնամու առաջխաղացում տարբեր հատվածներում, վրանում հայ զինվորի սպանություն, անպաշտպան սահման ու անմարդկային պայմաններ առաջնագծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Արցախի Հանրապետության սահմաններին տիրող մի քանի օրվա լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունը շտապեց կատարել ադրբեջանական պահանջն, ու նախօրեին հապշտապ Երեւան տեղափոխվեցին ԱՀ ՊԲ-ում դեռ ծառայության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները։ Տեղափոխել են ցուցադրաբար, շարասյունով, որ, երեւի, դրանով ադրբեջանցիներին զեկուցեն պահանջի կատարման մասին։ Ի դեպ, հատուկ կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այդ զինվորներին։ Նրանք քաջ էին, նվիրյալ, հայրենասեր, քանի որ 44-օյա պատերազմից հետո, երբ իշխանությունների թողտվությամբ ու մասնակցությամբ շատերը չշարունակեցին իրենց ծառայությունը Արցախի Պաշտպանության Բանակում, նրանք մնացին, չլքեցին իրենց ծառայակիցներին։ Որոշներին այս ամիսներին հանդիպել եմ հենց մարտական դիրքերում, մարտական հերթապահություն իրականացնելիս։

Արցախի ՊԲ-ն հայաստանյան իշխանությունների կողմից կտրուկ թուլացնելուց հետո թշնամին այսօր դիմեց լայնածավալ, տարբեր ուղղություններով հարձակումների։ Իսկ ի՞նչ արեց Հայաստանի Հանրապետությունը։ Ձեռքերը լվաց Արցախից։ Դեռ երեկ Պաշտպանության նախարարության նորանշանակ խոսնակն էր պաշտոնական հաղորդարգությունում Արցախի մասին ձեւակերպել անորոշ Լեռնային Ղարաբաղ տեղանունով, կարծես խոսքը պետության, երկրի մասին չէ։ Իսկ այսօր, երբ Արցախում լարվածություն էր տիրում, Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական միակ հաղորդագրությունում շեշտվում է, թե «Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ լարվածություն չկա»։ Արցախինը հայկական սահման չէ՞։ Սրանց համար, փաստորեն՝ չէ։ Այնքան են այս իշխանությունները վախվորած թշնամու առաջ, որ նույնիսկ չեն համարձակվում Անվտանգության խորհրդի նիստ գումարելու մասին պաշտոնապես ասել, իրենց ֆեյքային չախոյանական կայքերով են դրա մասին լուր տալիս։ Այս իրավիճակը նորությու՞ն է։ Ոչ իհարկե։ Սրա մասին նո՞ր ենք իմանում։ Ոչ իհարկե։ Սրանք այսպես են շարունակելու «խաղաղություն» բերել, երբ համոզում էին՝ Արցախից հրաժարվելով, այնտեղ զինվոր չուղարկելով կարող են հանգիստ ապրել, փոխարենը ստանում էին թշնամու առաջխաղացում տարբեր հատվածներում, վրանում հայ զինվորի սպանություն, անպաշտպան սահման ու անմարդկային պայմաններ առաջնագծում։ Անգամ սրանք վախենալու են այսօրվա ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կենսագրությունում գրել, որ նա մինչ նշանակումը եղել է Արցախի ՊԲ շտաբի հետ։ Ու սա, այս իրավիճակը, թշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան, քանի լինելով խաղաղություն են մուրալու։ Քանի իրական անվտանգության համակարգը վերականգնելու, բանակը վերակազմավորելու փոխարեն ՀՀ Զինված ուժերը համարելու են քաղաքական հայացքների համար լոկ դիսբատ։ Ուզու՞մ ենք, որ այս ամենը դադարի։ Մեկ լուծում՝ սրանց հեռացումը։ Բայց դրա համար ՀԱՄԱԺՈՂՈՎՐԱԿԱՆ ՈՉ-ի կարիք կա։ Ոչ թե ֆեյսբուքյան, ոչ թե աշխատանքի բերումով հանրահավաքներին, անհնազանդության գործողութուններին չմասնակցելով ու կարծելով, որ իրենց փոխարեն այլոք կան։

Այսօր շատ էր աչքովս ընկնում իսկ ընդդիմությունն ու՞ր է հարցադրումը։ Մի մասը բանտում է, շատ-շատերին երեք զորակոչել են եռամսյա հավաքների։ Այսօր ընդդիմությունը Հայաստանի ԱԳՆ դիմաց բողոքի հավաքի էր։ Շենքն էլ հարյուրավոր ոստիկաններով շրջափակված էր։ Ինչպես հիմա կառավարության շենքն է շրջափակված։ Այո, քիչ էինք։ Բայց ներկա էինք։ Սա սփոփանք չէ։ Ոչ էլ այպանում։ Չեմ կարող ծովափերում հանգստացող ու հարցը սոցցանցերում ձեւակերպողներին պարտադրել, որ գան։ Բայց կրկնում եմ՝ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՉ, ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»,- գրել է նա։