Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՈստիկանությունԼուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՍա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Մարիա Զախարովան՝ Արցախի մասինԲաքուն համաներում է նախատեսում Լեռնային Ղարաբաղում զենքը վայր դրած զինծառայողների համար․ ՀաջիևԱյսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն ՄանուկյանԱվելի քան 40.000 կեցության վայրեր նախատեսվել են, բայց մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ․ ՓաշինյանՄիասնականության այս մթնոլորտի պահպանման և ընդլայնման դեպքում շատ արագ կլինեն ցանկալի փոփոխությունները. թյուրքագետ
Կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ՝ Կոնսերվատորիայի ՈՒԽ-ն հայտարարում է դասադուլ
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձիՉի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնի Լեռնային Ղարաբաղ. ՓաշինյանԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Նիկոլ ՓաշինյանՆարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԱրցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների. Դավիթ Թորոսյան
Հարցերի դեպքում դիմել Արցախի ՄԻՊ կամ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն
Կառավարության նիստը մեկնարկել է․ ՈւՂԻՂ
Կառավարության նիստ կանի մեկ ժամ շուտԻնչպես է ռուսական RT ալիքը լուսաբանում Երևանում տեղի ունեցող զարգացումները (տեսանյութ)
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից. Շտաբ
Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական պատնեշով. ՈւՂԻՂ29 դպրոցի աշակերտներով փակել ենք Սարյան փողոցը (տեսանյութ)Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան իր հերթական սխալն է գործում. Դանիելյան
Հայաստանի անկախությունը լուրջ սպառնալիքի տակ է․ Ադամ Շիֆ
«Լեզվիդ չտաս, թուրքը դու ես». կարմիրբերետավորն ու ցուցարարը վիճեցին (տեսանյութ)
Բաքվից Ակնայի ճանապարհով Ստեփանակերտ են շարժվում սնունդով բեռնված մեքենաներ (տեսանյութ)
Դասադուլ՝ «Հայ ասպետ» դպրոցում․ Կարին ՏոնոյանԱնդրանիկ Թևանյանը բերման ենթարկվեցԳնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն. Քյոխ. «Հրապարակ» Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներովԱռավոտյան ակցիաները մեկնարկել են․ ՈւՂԻՂԱդրբեջանցիներն երեկ ապամոնտաժել են Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին դրված հայտնի հաղթական տանկը ՔՊ-ականներն ընդհատակ են անցել. ահ ու սարսափ է տիրում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին․ «Ժողովուրդ» Ամերիկացի սենատորները օրինագիծ են ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի դեմ հայերին աջակցելու համարԲայրամովը Արցախի դեմ ցեղասպանական գործողություններն արդարացնելու համար մեջբերեց ՓաշինյանինԲայրամովի ելույթի ժամանակ Միրզոյանը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը
Ադրբեջանցի օգտատերերը տարածում են ԼՂ հայ կանանց նկարները, խաղադրույքներ են դնում, թե ով ում է բռնաբարելու․ Արարատ Միրզոյան
ՌԴ-ի միջնորդությամբ է հրադադար եղել, հուսանք` կպահպանվի. Չինաստանի ներկայացուցիչ (տեսանյութ) Հիբրիդային պատերազմում այս քայլերը ձախողվելու են, չվախենաք․ Արայիկ Հարությունյան ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ այս դժվարին պահին, իրավիճակը ծանր է. ԱՄՆ ներկայացուցիչ (տեսանյութ) Բաքվին կոչ ենք անում դադարեցնել ուժի կիրառումը, խաղաղության հիմքերը կխարխլվեն (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է․ ՀՀ ՄԻՊ Հայ ժողովրդի կյանքը ԼՂ-ում վտանգված է. Ֆրանսիայի ԱԳ նախարար Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողության մասին. Էրդողան ՌԴ-ն հրաժարվեց օգնության ճանապարհից, մեր բանակը կուժեղացնենք այլ գործընկերների շնորհիվ․ ԱԽ քարտուղար Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում զոհվել է 6 զինվորական․ դեսպանություն ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ քննարկում է Արցախում տեղի ունեցող աղետը․ ՈՒՂԻՂՓորձ էր արվում Հայաստանին ներքաշել տարածաշրջանային մեծ կոնֆլիկտի մեջ․ փորձը ձախողվեց․ Գրիգորյան Ոստիկանները կոպտորեն խոչընդոտում են լրագրողների աշխատանքին (տեսանյութ) ԼՂ-ից տեղահանվածների կարիքները կհոգա աշխատանքային խումբը, օգնության հավաքագրում անհրաժեշտ չէ. Սոցապ «Արա՛, մի խփեք, ո՞վ եք». ոստիկանները բռնի կերպով կառավարության մոտից հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
Քաղաքականություն

Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն․ ԱԳՆ

Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի և հրադադարի խախտման դեպքեր են հանդիսանում այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:

Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք կետերի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանություններն են, շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները:

Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ»