Ադրբեջանն այս պահի դրությամբ ունի 1 հաստատված սպանված, ևս 9 վիրավոր
Հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանն այս պահի դրությամբ ունի 1 հաստատված սպանված, ևս 9 վիրավոր:
Օրվա ընթացքում թշնամին հիմնականում կիրառել է ականանետ ու ԱԹՍ, ինչի շնորհիվ կարողացել է հեռահար մարտ վարել և խուսափել մարդկային կորուստներից, սակայն հայկական կողմի պատասխան կրակի հետևանքով ունեցել է մեծ քանակությամբ զենքի ոչնչացում և սպանվածներ, որոնցից դեռևս միայն մեկի փաստն է հաստատել` Լաչինի հատվածում սպանված Անար Կազիմով»: