Իմ տեղեկություններով՝ Շուշիի շրջանի Սարիբաբ բարձունքի համար են մարտերն ընթանում․ Շուշիի նախկին քաղաքապետ

Արդեն երրորդ օրն է, ինչ Արցախում լարված իրավիճակ է, թշնամին տարբեր ուղղություններից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ իրավիճակը հատկապես լարվել է Շուշիի շրջանի Եղցահող գյուղի ուղղությամբ։
Արցախի Հանրապետության Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր զրույցից 30 րոպե առաջ՝ 15։00-ի սահմաններում է Լաչինի միջանցքով ուղևորվել դեպի Ստեփանակերտ, ճանապարհը բաց է եղել, երթևեկություն կա, իսկ լարվածությունը Եղցահողում գտնվող բարձունքի ուղղությամբ է։
«Իմ տեղեկություններով՝ Շուշիի շրջանի Սարիբաբ բարձունքի համար են մարտերն ընթանում․․․ Ես մոտ կես ժամ առաջ եմ եկել Ստեփանակերտ, Շուշիի տակով անցնելիս ընդհանրապես լարվածություն չեմ նկատել, մեքենաները գնում-գալիս էին։ Ռուսները դիրքերը ուժեղացրել են․․․»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: