Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել մասնակի զորահավաք հայտարարելու մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել մասնակի զորահավաք հայտարարելու մասին։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք»,- այս մասին նշվում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ: