Արցախը վերցնելուց հետո հաջորդը Սյունիքն է լինելու. թուրքագետ
Արցախում նորից թեժ մարտեր են: Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Արցախը վերցնելուց հետո հաջորդը Սյունիքն է լինելու։ Ու իրենք չեն կանգնելու ոչ մի բանի առջև, ոչ մի բանի: Չկա Հայաստանում մի հողակտոր, որին տիրելու մասով Ադրբեջանն ու Թուրքիան հավակնություն չունենան:
Պարզապես չկա: Ուզում է 3 միլիոն հայ առավոտից երեկո «խաղաղություն» մուրա, «համակեցություն» քարոզի, զիջումների գնա, թուրքերը նվաճելու են: Ու ամեն նվաճման հետ հաջորդին դիմադրելը ավելի բարդ է լինելու։
Այս ամենն ավարտվելու է միայն այն ժամանակ, երբ մենք չլինենք։ Ու վերջ։ Կամ չի ավարտվելու, եթե պայքարենք: Իսկ պայքարելու առաջին քայլը ազգային իշխանության հաստատումն է: Ժամանակը գնալով քչանում է»: