Տավուշի մարզում բախվել են Ford Connect-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 12:15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչները, 36-ամյա Կ. Մարությանի վարած Ford Connect մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Գ. Զոհրաբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Ա. Չ․-ն ու Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 6-ամյա Լ. Զ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ Opel-ի վիրավորը վարորդի տղան է: