Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց 4:0 հաշվով
Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ եւ դարձյալ հաղթեց 4:0 հաշվով։
Պայքարին մասնակցեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Բոթսվանայի թիմին։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։