Չինաստանի բանակը Թայվանի մոտ ուղիղ կրակով վարժանքներ է անցկացնում
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը շաբաթ օրը ուղիղ կրակով վարժանքներ է անցկացնում արևելյան Ֆուցզյան նահանգի ջրերում, որը գտնվում է Թայվան կղզու նեղուցի մյուս կողմում, ասվում է քաղաքի ծովային անվտանգության վարչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 21.00-ն շրջանի ջրային նշանակված տարածքում անցկացվում են վարժանքներ կենդանի կրակոցով, և այդ պատճառով բոլոր նավերին արգելվում է մուտք գործել տարածք:
Միևնույն ժամանակ, հուլիսի 29-30-ը զորավարժություններ են տեղի ունենում նաև Ցիոնչժոու նեղուցի արևմտյան մասում, որը բաժանում է հարավային Գուանդուն նահանգը Հայնան կղզուց, ինչպես նաև Դավանշան կղզուց հարավ-արևելք ընկած ջրային տարածքում։