Իսպանիայում երկրորդ մահն է գրանցվել կապիկի ջրծաղիկից
Կապիկի ջրծաղիկից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել Իսպանիայում, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը։
Մեկ օր առաջ Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հաստատել էր երկրում կապիկների ջրծաղիկից մահվան առաջին դեպքը։
Նշենք, որ Իսպանիայում կապիկի ջրծաղիկով վարակակիրների թիվը գերազանցում է 100-ը։