Պրեմիեր լիգան հաղթելու համար պայքարում շատ ակումբներ կան․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին:
Կատալոնացուն հարցրել են, թե ում է համարում առաջիկա մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» ամենաբարդ մրցակիցը։
«Չգիտեմ, եթե կարողանայի գուշակել ապագան, կհայտնեի ձեզ: Սովորաբար Պրեմիեր լիգայում շատ թիմեր կան, և մենք սպասում ենք իսկական պայքարի։
Ակնկալում եմ, որ տիտղոսի համար պայքարում շատ ակումբներ կլինեն»,- ասել է Գվարդիոլան։