Մակրոնի վարկանիշը անկում է ապրել նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է ապրիլի 24-ին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո, գրում է Le Journal du dimanche-ը։
Ֆրանսիայի առաջատարի վարկանիշը հուլիսին կազմել է 39,3%, մինչդեռ մարտին այս ցուցանիշը 44,4% էր։
Ապրիլին, երբ նախագահական ընտրություններ էին, նրա վարկանիշը 42,8% էր։
Հրատարակությունը նաև նշում է պատգամավորների առաջին բուռն բանավեճերը, որի ժամանակ ընդդիմությունը ցուցաբերել է իր տեսակետները պաշտպանելու խիստ վճռականությունը, ինչը Մակրոնի համար նման ցուցանիշների պատճառ է հանդիսանում։