Հռոմի պապը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից քայլելու հետ կապված խնդիրների պատճառով
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ պատրաստ է մի օր հեռանալ պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով, գրում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ինքը դժվարությամբ է քայլում.
«Չեմ կարծում, որ կարող եմ շարունակել ճանապարհորդել նախկին տեմպերով», - ասաց նա:
Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանրությանը կոչ էր արել վերսկսել բանակցությունները՝ Ուկրաինայում հակամարտությունը որքան հնարավոր է շուտ լուծելու համար։ Նա այս հայտարարությունն արել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
Նա նաև հիշեցրել է հաջորդ կիրակի այցով Կանադա մեկնելու իր մտադրության մասին։