Առ այսօր չենք հասկացել, որ ազգային անվտանգությունն ավելի կարևոր է, քան օրինակ թոշակը, կոմունալը, աշխատավարձը... Արտակ Զաքարյան (տեսանյութ)
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր հարցազրույցն ու կից գրել.
«Աշխարհում` վայրի ցեղերից սկսած մինչև առաջադեմ ազգերը` առաջնորդվել և առաջնորդվում են նախ և առաջ անվտանգություն ունենալու առաջնահերթությամբ: Մենք հայերս, լինելով ցեղասպանված և պատերազմներում ամենաշատը տուժված ազգերից մեկը` առ այսօր չենք հասկացել, որ ազգային անվտանգությունն (իր բոլոր ձևերով) անհամեմատ ավելի կարևոր հարց է, քան օրինակ թոշակը, կոմունալը, փող կպցնելը, աշխատավարձը, հարևանի նկատմամբ նախանձը կամ սեփական անձն էշի տեղ դրած` եսասեր ապրուստը:
Ուրիշին հանիրավի մեղադրելը` հեշտ է, իսկ «նախկիններին» մեղադրելը` դարձել է ամենահեշտ ու ամենահիմար սովորույթը: Իսկ ո՞վ է մեր ժողովրդի անվտանգության մասին մտածելու. ռուսնե՞րը, ամերիկացինե՞րը, եվրոպացի՞ք, պարսիկնե՞րը, թե՞ թուրքն ու ադրբեջանցին»:
Հարցազրույցն ամբողջությամբ` ստորև