ԱՄՆ պետքարտուղարը պատրաստ չէ Ռուսաստանին ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պատրաստ չէ որոշում կայացնել Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու վերաբերյալ՝ չնայած Կոնգրեսի պահանջին, գրում է The New York Times-ը։
Հրատարակությունը պնդում է, որ պետքարտուղարության ղեկավարը մտավախություն ունի, որ դա բացասական հետեւանքների կհանգեցնի։
Մասնավորապես, այն ժամանակ անհրաժեշտ կլինի պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի որոշ դաշնակիցների դեմ, որոնք գործնական հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ, իսկ դա էլ ավելի կբարդացնի Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք արդեն նվազագույն մակարդակի վրա են։