Հասանովը հրամայել է պատրաստ լինել հայկական կողմի ցանկացած գործողություններին
Կենտրոնական հրամանատարական կետում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։
Զաքիր Հասանովը հանգամանորեն վերլուծել է օպերատիվ իրավիճակը և ադրբեջանա-հայկական սահմանի ներկա իրավիճակը։
Նշվում է, որ ադրբեջանական բանակին հրաման է տրվել պատրաստ լինել հայկական կողմի ցանկացած հնարավոր գործողությունները անհապաղ և վճռական ճնշելուն։
Հանդիպման մասնակիցներին տեղեկացվել է, որ վեցամսյա մարտական պատրաստության գործընթացի արդյունքներով ադրբեջանական բանակի զորքերում ստուգումներ են նախատեսվում։