Լուլուն ավարտել է ԵՊԲՀ բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը, շնորհակալ է Նարեկ Զեյնալյանին` դասերը միշտ ստուգելու և խստության համար (լուսանկարներ)
Նախորդ 2-3 տարվա ընթացքում հանրային առողջության հրաշալի մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի և ԱԺ առողջապահության հարցերով մշտ. հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ մշակում էինք ԱԱՊ օղակի բարեփոխման ծրագիր , որը վերջապես արժանացավ ուշադրության` դառնալով իմ ավարտական թեզը, և իմ` թեզի պաշտպանությունն արժանացավ գերազանց գնահատականի մասնագետների և քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից ( գիտական ղեկավար` բ.գ.թ. Դավիթ Մելիք-Նուբարյան):
Այսօր ես ավարտեցի ԵՊԲՀ բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը , ինչի համար շնորհակալ եմ այն հրաշալի դասախոսներին , որոնք, բացի գիտելիք փոխանցելուց, սովորեցրեցին այլ մտածելակերպ, առողջապահության ոլորտը կառավարելու ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ ( դրա համար հատուկ շնորհակալություն Մենեջմենթ Միքս Հայաստանին:
Շնորհակալությունների շարքը երկար կլինի, դրա համար էստեղ չեմ շարադրի։ Միայն հաստատ կասեմ , որ թե ես, թե իմ մյուս համակուրսեցիներն ամեն ինչ անելու ենք, որ մեր` ԵՊԲՀ -ում ստացած գիտելիքները ծառայեցնենք ոլորտին , իսկ ես , առաջին հերթին պիտի սկսեմ հենց ԱԱՊ օղակի բարեփոխման մեր ծրագիրը կյանքի կոչելու ջանքերից, որը հավանաբար առաջիկայում կհրապարակենք և հնարավորինս լայն քննարկումներ կունենանք ։
Շնորհակալություն բոլորին: Հատկապես ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին` այս հնարավորությունն ինձ ընձեռելու և Նարեկ Զեյնալյանին` դասերս միշտ ստուգելու և խստության համար ( իմ ամեն քննությունը 2 քննություն էր. մեկը հանձնաժողովում , եթե դա անցնում էի, նոր գնում էի իսկական քննության ))