Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆինլանդիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Մոտ 150 բրիտանացի զինվորական միացել է Ֆինլանդիայում ամերիկյան և ֆիննական զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժություններին, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Քառօրյա զորավարժություններին մասնակցել են երեք երկրների 750 զինվորականներ։ Զորավարժությունները տեղի են ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի երկրները ստորագրել են դաշինքում Ֆինլանդիայի ընդգրկման մասին արձանագրությունը, հայտնում է BBC-ն։
Ֆինլանդիան և Շվեդիան երկար տարիներ պահպանեցին չեզոք կարգավիճակ, սակայն Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո նրանք որոշեցին անդամակցել ՆԱՏՕ-ին։
Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև ընդհանուր ցամաքային սահմանի երկարությունը գրեթե 1,3 հազար կմ է։