ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով Սերբիային ծանր օրեր են սպասվում, Սերբիան կհաղթի. Ալեքսանդր ՎուչիչԱվելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելուն
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր
ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 % բոնուսը կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում ԱԳՆ-ից պարզաբանում են՝ ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ ԵՄ առաքելությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Ալեն Սիմոնյան Ոսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասին (տեսանյութ)
Տնտեսություն

Միֆ 3. Պարտադիր կուտակայինը ներդրվել է թոշակառուների համար. Սուրեն Պարսյան

Համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ «կենսաթոշակային բարեփոխումը» նախաձեռնում և իրականացնում է կենտրոնական բանկը։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Միֆ 3․ Պարտադիր կուտակայինը ներդրվել է թոշակառուների համար

Համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ «կենսաթոշակային բարեփոխումը» նախաձեռնում և իրականացնում է կենտրոնական բանկը։ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական նպատակը գների և ֆինանսական կայունության ապահովումն է։ Հետևաբար, ԿԲ-ի թիմն այս համակարգի կիառմամբ այլ նպատակ էր հետապնդում։

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումները սկսվել են դեռ 2000-ականների սկզբին։

2005 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության թիվ 666-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները։

Կառավարության կողմից հաստատված փաստաթուղթը սահմանում է, որ «վերափոխումները չպետք է բերեն հաջորդ սերնդի հարկային բեռի և պետական պարտքի անկայունության։ Սա ենթադրում է, որ հարկային դրույքների որևէ բարձրացում անթույլատրելի է, այդ թվում՝ վերափոխման ներքո թողարկված պարտքի հետագա սպասարկման հետ կապված»։

2006 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» թիվ 796-Ն որոշմամբ հաստատվում է համապատասխան հայեցակարգը։ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչում թիվ 666-Ն որոշումը և օրենսդրական փաթեթի կազմումը վերապահում ոչ թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (ինչպես նախորդ որոշմամբ էր), այլ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին։

ԿԲ-ի սույն նախագծի իրականացման հիմնական նպատակը ոչ թե կենսաթոշակային խնդիրներն էին, այլ ֆինանսական շուկայում երկարաժամկետ փողերի ստեղծումը։ Հետագայում այդ ամենը ապացուցվեց փաստերով, մասնավորապես՝ պարտադիր կուտակային ֆոնդերի կառավարիչները հանրությունից հավաքած գումարները ներդրեցին բանկերում ավանդի տեսքով կամ ձեռք բերեցին ֆինանսաբանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսեր։ Արդյունքում՝ այդ կազմակերպություններն ունեցան երկարաժամկետ և ցածր տոկոսներով փոխառու միջոցներ։

Դեռ այդ շրջանում Կենտրոնական բանկի կողմից իրականացվող կենսաթոշակային բարեփոխման էությունը միանշանակ չի ընդունվել գործադիրում և հանրության կողմից։ Սա նաև այն եզակի դեպքերից էր, երբ 2006 թվականին կառավարության դաշնակցական սոցապ նախարար Աղվան Վարդանյանը դեմ քվեարկեց իր համակարգած ոլորտին առնչվող հարցին։

Հետաքրքրական է, որ նոր բարեփոխումներին ընդդիմանում էր նաև հանրային հատվածը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ առաջին իսկ հրապարակային քննարումներից սկսեցին քննադատել ներկայացվող առաջարկությունները։ Այդ ժամանակահատվածում բարեփոխումները նախաձեռնող և իրականացնող թիմը ցանկություն էր հայտնել հնարավորության դեպքում այն ընդունել մինչև 2007 թվականի մայիսյան խորհրդարանական ընտրությունները` պատճառաբանելով, որ հայտնի չէ, թե ինչպիսի վերաբերմունք կարող է ունենալ նոր Ազգային ժողովը ոչ ժողովրդական նախագծի նկատմամբ։

Լինելով զգայուն ոչ միայն մասնագիտական, այլ նաև քաղաքական տեսակետից, բարեփոխումների սկիզբը հետաձգվեց 2007 և 2008 թվականները, իսկ այնուհետև նաև՝ 2012 և 2013 թվականների ընտրությունների պատճառաբանությամբ։ Անշուշտ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգման վրա էապես ազդել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, ով ի տարբերություն Սերժ Սարգսյանի, համոզված չէր այս համակարգի արդյունավետությամբ և սոցիալական բաղադրիչով։

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և օրենսդրական փաթեթի ընդունման աշխատանքները մեծ թափ ստացան 2008 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններով պայմանավորված Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, որն ամբողջությամբ ազատեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցների ձեռքերը։

Առկա խնդիրների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ունենալու համար առաջարկում եմ ծանոթանալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» թիվ 6 վերլուծությանը https://bit.ly/2J8FHh4)»,- ասվում է գրառման մեջ։